Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ |azatutyun.am|
19:34 - 25 ապրիլի, 2025

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեն:

Կառույցից նշել են, որ քրեական գործ է հարուցվել, սակայն թե որ հոդվածներով, առայժմ չեն հրապարակում:

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին տեղեկություն հրապարակել էր Armlur.am լրատվականը:

Մինչև այս պահը, սակայն, ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՛չ էլ պաշտպանական գերատեսչությունը այս մասին պաշտոնապես չեն տեղեկացրել: Ըստ լրատվամիջոցի՝ զինծառայողը մահացել է ականի պայթյունից Սյունիքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել