Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը
20:08 - 25 ապրիլի, 2025

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։

Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անձը հաստատող անվտանգ և բարձրորակ փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել