Խոշոր պայթյուն իրանական նավահանգստում |azatutyun.am|

azatutyun.am: Խոշոր պայթյուն է որոտացել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում. պատճառն, ըստ իրանական «Թանսիմ» գործակալության, դեռ հայտնի չէ: «Ֆարս գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 47 մարդ վնասվածքներ է ստացել։

Բանդար Աբբասը նավահանգստային քաղաք է, որը ռազմավարական դիրք ունի Պարսից ծոցը Արաբականին կապող Հորմուզի նեղուցի ափերին։

Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտարարում է, որ պայթյունը չի ազդել էներգետիկ օբյեկտների վրա։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով