Ռուսաստանը պնդում է, թե ամբողջովին ազատագրել է Կուրսը, Ուկրաինան չի հաստատում
 |azatutyun.am|
16:41 - 26 ապրիլի, 2025

Ռուսաստանը պնդում է, թե ամբողջովին ազատագրել է Կուրսը, Ուկրաինան չի հաստատում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պնդում է, թե ամբողջովին ազատագրել է Կուրսկը ուկրաինացի զինվորականներից, որոնք անցած օգոստոսին՝ անակնկալ ներխուժման ժամանակ սահմանակից նահանգում տասնյակ բնակավայրեր էին գրավել:

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին այսօր զեկուցել է, որ բանակը դուրս է մղել ուկրաինացիներին վերջին՝ Գորնալ բնակավայրից։

Մինչդեռ Կիևը հերքում է ռուսական կողմի այս հայտարարությունները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը Telegram-ում նշել է, որ իրենց ուժերը շարունակում են գործողությունները «Կուրսկի մարզի որոշ շրջաններում»։

Գլխավոր շտաբը նաև հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են մնալ նաև Ռուսաստանի մեկ այլ՝ Բելգորոդի մարզում՝ առանց հավելյալ մանրամասների։

Լուսանկարը՝ Վոլոդիմիր Պետրովի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել