Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
 |azatutyun.am|
20:35 - 26 ապրիլի, 2025

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինայում պատերազմ դադարեցնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին պատրաստակամությունը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո՝ Միացյալ Նահանգներ վերադառնալիս, Թրամփը սոցիալական ցանցում պնդել է՝ «վերջին մի քանի օրերի ընթացքում Պուտինը քաղաքացիական տարածքների, քաղաքների և գյուղերի վրա հրթիռներ արձակելու որևէ պատճառ չուներ»։

«Դա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ գուցե նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը», - գրել է Թրամփը՝ ակնարկելով, թե Ամերիկան կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Գրառումից ժամեր առաջ Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Հռոմի պապի հուղարկավորության արարողության շրջանակներում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել