azatutyun.am: «Արթուն ենք» շարժման անունից 107 պատգամավորի անունով նամակներ հանձնվեցին Ազգային ժողովին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։
Շարժումը նախաձեռնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, գործել է կառավարության ծրագրին տրամագծորեն հակառակ և դա բավարար հիմք է, որպեսզի պատգամավորը նրան անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնեն:
Իշխանականներն այս պահին չեն արձագանքել, սակայն ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառել էր, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին:
Անցած շաբաթ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն Հայկ Մամիջայնանն էր ասել՝ իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմփիչմենթն է և իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Իսկ թե ընդդիմադիր մյուս՝ «Հայաստանն» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետին անվստահություն հայտնելու հարցում, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս հայտարարել է՝ բաց են ցանկացած քննարկման համար:
Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի:
comment.count (0)