Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|
12:38 - 29 ապրիլի, 2025

Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու և Իրանի միջուկային խնդիրները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրների շուրջ», - հայտնել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հաղորդվում է, որ Վան Ին և Լավրովը նաև «ռազմավարական շփում են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Մեծ քսանյակը»:Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել