Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից
17:34 - 30 ապրիլի, 2025

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել