factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հնդկաստանի կողմից երեքշաբթի երեկոյան Պակիստանի վրա իրականացված հրթիռային հարձակումը՝ ընդգծելով լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկը։
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումներին։ Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան իրականացված հարձակումը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Մենք դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումները։ Մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել ողջախոհություն և զերծ մնալ միակողմանի գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Անկարան ակնկալում է, որ միջոցներ կձեռնարկվեն` տարածաշրջանում լարվածությունը հնարավորինս շուտ նվազեցնելու համար, և որ անհրաժեշտ մեխանիզմները, այդ թվում՝ հակաահաբեկչական ոլորտում, կներդրվեն նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
«Մենք նաև աջակցում ենք Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)