Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|
17:52 - 08 մայիսի, 2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|

factor.am: Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ 338 պատգամավոր «կողմ» է քվեարկել, գրում է ՌԲԿ Ուկրաինան։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, ինը պատգամավոր չի չմասնակցել քվեարկությանը։ Միջկառավարական համաձայնագրի վավերացումը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։

Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան հայտնել է,  որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ մնացած համաձայնագրերը կլինեն առևտրային բնույթի և  կառավարության կողմից ստորագրելու անհրաժեշտություն չի լինի։ Ուկրաինական կողմից ստորագրող կողմը կլինի Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) աջակցության գործակալությունը, ԱՄՆ-ից՝ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC): Փաստաթղթերն այժմ վերջնական մշակման փուլում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին փաստաթուղթը կողմերի հավասար մասնակցությամբ, որը ամերիկացի ներդրողներին կտա Ուկրաինայի բնական պաշարների զարգացման առաջնահերթ հասանելիություն և դրանց արտահանումից եկամուտ ստանալու իրավունք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել