ԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից |factor.am|
19:24 - 08 մայիսի, 2025

ԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից |factor.am|

factor.am: «Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին»,- Factor TV-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով դպրոցում այսօր առավոտից կազմակերպված ստորագրահավաքին և դասադուլին։

«Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,-նշվում է նախարարության պատասխանում։

Թե ինչու է տնօրենը հեռացվել աշխատանքից և ինչ հիմքով, ստորագրահավաքի մասնակիցները նշել էին՝ չգիտեն։ Նրանք պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանից և ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչներ գնան դպրոց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել