ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ
 |1lurer.am|
20:02 - 08 մայիսի, 2025

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ: Դրան կհաջորդեն բազմաթիվ այլ գործարքներ, որոնք բանակցությունների լուրջ փուլում են»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։

Ըստ Reuters-ի՝ համաձայնագրի նախագծի համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Ամերիկյան կողմը նաև համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի 25 տոկոս մաքսատուրքը:

Փոխարենը Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի լրացուցիչ հարկերը:

Լուսանկարը՝ Քևին Լամարկ/Փուլ/AP։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել