Բայրամով. «Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ շփումներ կան հայկական կողմի հետ:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:

Երեկ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով