Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր |armenpress.am|
18:23 - 10 մայիսի, 2025

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 860 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը մրցեց Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասավ 5:3 հաշվով: 

Զալյանը երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Մինչ այդ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել