civilnet.am: Հնարավորություն կա Ստամբուլում մշակել փաստաթուղթ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախ անհրաժեշտ է անցնել առաջին ուղով, այսինքն՝ համաձայնությունների հասնել խաղաղության հասնելու վերաբերյալ, գտնել կարգավորման մեխանիզմը։ Երկու կողմերից էլ ձևավորված խմբերը կարող են դա անել։ Նրանք կարող են մշակել մոդել, որը ընդունելի կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար, և կընդունվի միջազգային հանրության կողմից։ Կան նման հնարավորություններ», – ասել է Միրոշնիկը։
Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իշխանություններին առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022-ին ընդհատված ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ հակամարտության արմատական պատճառները վերացնելու և, հնարավոր է, հրադադարի հասնելու համար։
Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ մայիսի 15-ին նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք առաջին ուղիղ բանակցություններն են վերջին երեք տարվա ընթացքում, կարող են մեկնարկել մայիսի 16-ին Ստամբուլում։
comment.count (0)