Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|
14:13 - 17 մայիսի, 2025

Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդգծել է անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված այդ հարթակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։

Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։

«Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-նշել է Միրզոյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել