Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին
 |hetq.am|
16:53 - 17 մայիսի, 2025

Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին |hetq.am|

hetq.am: Ապրիլի 29-ին Ներքին գործերի նախարարությունը «Լուրերին» հաղորդել էր, որ Երևան-Սևան 3-րդ կմ գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվել են 2 արևային պանելներ, 3 ավտոմեքենա, տուժածներ չկան։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե արդյոք Տեսչական մարմինը մինչ այդ գազալցակայանում իրականացրել էր ստուգումներ և հնարավոր խախտումներ հայտնաբերել։

Նախ, Տեսչական մարմնից «Հետք»-ին հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան մայրուղու 1-ին կմ հասցեում՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում՝ լցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում։ Պայթել է հաշվիչ հանգույցից դուրս եկող գազատարը՝  ճնշակայան մտնելու հատվածից 20-30 մ հեռավորության վրա։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությունում 2024 թվականի նոյեմբերի 11-13-ին Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով իրականացվել է վարչական վարույթ։ 

«Տնտեսվարողին տրվել է կարգադրագիր արձանագրված թերությունները վերացնելու համար, որի վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 25-ը»,- հայտնել են ՔՏՀԱ տեսչական մարմնից։

ՔՏՀԱ տեսչական մարմին նոյեմբերին իրականացված ստուգմամբ արձանագրել է, որ գազալցակայանի տարածքով օդային էլեկտրահաղորդակցման գծեր են անցնում, որոնք պետք է ապամոնտաժել, ապամոնտաժման կարիք ունեն նաև էլեկտրական սարքավորումները, որոնք պետք է շահագործել էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին համապատասխան։ Բացի այդ, Տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ գազալցակայանի տարածքում առկա շինություններում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնիշխատ համակարգը, չեն եղել նաև գազալցակայանի արտաքին հրդեհաշիջման համար համապատասխան տարողություններ։

Տեսչական մարմնից հայտնել են նաև, որ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակայանը գրանցված է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և 2024թ. հոկտեմբերի 25-ին անցել է ամենամյա տեխնիկական փորձաքննություն։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ այս դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ նյութական վնասի չափը հանցակազմ չի պարունակել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել