Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով