«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են
 |azatutyun.am|
16:41 - 03 հունիսի, 2025

«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, անցած շաբաթներին միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա, ըստ տեղացիների, դրանք անկանոն են՝ կրակում են տարբեր ժամերի՝ սկսելով ուշ գիշերը։

«Երեկ առավոտն, օրինակ, ժամը 5:30 են կրակել՝ կովերը հանելիս, այսօր 4:30 են կրակել: Կրակոցները միշտ էլ կան», - ասաց տեղացիներից մեկը:

Խնածախի բնակիչներից մյուսն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ գյուղացիները մտահոգ են, հատկապես թիրախավորված կրակոցներից հետո: Խնածախում ու Խոզնավարում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է խոցվել։

Ադրբեջանական դիրքերով շրջապատված այս գյուղերում հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում։

«Այդ պահին չես իմանում, կրակում են, ում վրա են կրակում՝ օ՞դ, թե՞ մարդկանց վրա, երեկ, օրինակ, 5:30 կրակել են, այդ պահին ես կովերը հանում եմ, հիմա ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ են կրակում», - նշեց բնակիչը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել