«Սանիթեքի» թողած լեցուն աղբամանները շուտով իսպառ կվերանան. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 

«Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը): Հիմա հակառակ պրոցեսն է գնում. համայնքը վերադրաձնում է իր լիազորությունները և վերահսկողությունը հանրային ծառայությունների ոլորտի նկատմամբ, մասնավորի հարուցած ճգնաժամային պայմաններում հրատապ ռեժիմով ստեղծում է մի ծավալուն համակարգ՝ իր գույքով ու այլ ռեսուրսներով հանդերձ: Այս պահին արդեն քաղաքն ունի 34 մեծ աղբատար մեքենա, մոտակա շաբաթներին կլինեն ևս 20-ը՝ ավելի փոքր, 4400 աղբաման (որից 2200-ը Երևանում կլինեն մոտակա օրերին) մրցույթի է դրված մոտ նույքանը, ընդ որում, շուրջ 1000-ը՝ մետաղական: Ձեռք է բերվել և բերվում սանմաքրման ու ձնամաքրման համար անհրաժեշտ գույք՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներ՝ ջրցաններ, ձյուն ու ավազ ցանող, փոշեկուլ մեքենաներ: Ընդ որում, այս գույքը ձեռք է բերվել ո՛չ բարեգործության, ո՛չ միջազգային վարկի, այլ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ: Բացառությամբ, ի դեպ, մեկ աղբատարի (Շնորհակալություն Չինաստանի կառավարությանը նվերի համար): Համապատասխանաբար հիմնարկը համալրվում է մի քանի հարյուրի հասնող աշխատակիցներով՝ ապահովելով նրանց արժանապատիվ աշխատանքով ու կայուն եկամտով:

Քաղաքային իշխանությունն ստանձնում է պատասխանատվություն ու ստեղծում է աշխատող համակարգեր, որոնք սկսել են արդյունք ցույց տալ արդեն այսօր և արմատ կգցեն հետագա տարիների ու վարչակազմերի համար: Իսկ «Սանիթեքի» թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով