Ես անձամբ թողնելու եմ ամեն բան ու գնամ Ամուլսարը պաշտպանելու. Հայկ Բարսեղյան |shantnews.am|
12:04 - 09 սեպտեմբերի, 2019

Ես անձամբ թողնելու եմ ամեն բան ու գնամ Ամուլսարը պաշտպանելու. Հայկ Բարսեղյան |shantnews.am|

shantnews.am։ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի խնդրով «լայվին».

«Նիկոլը խնդրեց ջերմուկցիներին բացել ճանապարհը. Ամուլսարը չի պատկանի Ջերմուկի ժողովրդին, այն կպատկանի ցանկացած հայի: Մենք՝ որպես սրտացավ մարդիկ, պիտի բոլորով գնանք և շարունակենք շրջափակել Ամուլսարը»:

Հայկ Բարսեղյանը խնդրել է քաղաքացիներին նախաձեռնության էջին գրել և օգնել ստեղծել բանկային հաշվեհամար, որին մարդիկ գումար կուղարկեն նրանց, որոնք պաշտպանելու են Ամուլսարը:

«Ես անձամբ թողնելու եմ ամեն ինչ և գնամ Ամուլսար, թող միլիցեքը պատրաստվեն ճակատամարտի: Ես չեմ հասկանա, Նիկոլ ջան, դու ինչ կանես: Ինձ թվումա ժողովրդի ցանկությունը վեր է ամեն ինչից»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Նախաձեռնության անդամն ասաց, որ վարչապետը կարող է մեկ միլիոն պատճառ բերել Ամուլսարի հետ կապված, սակայն հասարակությունը չի ուզում, որ Ջերմուկում լինի հանք և դա բարձրագույն արժեք է.

«Հասարակությունը կուզի հանգստանա Ջերմուկում և իմանա, որ այնտեղ հանք չկա: Նիկոլ, եթե դու որոշես գնալ ժողովրդին դեմ, պատասխանատվությունը կկրես դու անձամբ քո գործընկերների հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել