Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ

 |factor.am|
22:02 - 06 հունիսի, 2025

Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ |factor.am|

factor.am: Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Նրանք են Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.)

«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշել եմ ԱԱԾ-ից։

Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է երկու անչափահասների մոլորվելն ու Ադրբեջանի տարածքում հայտնվելը՝ նշելով, թե «այդ տեղեկությունն ուսումնասիրվում է»։

Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հաղորդման հիման վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել