Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով