ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Sophia Antipolis տեխնոպարկ
18:55 - 11 հունիսի, 2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Sophia Antipolis տեխնոպարկ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցայի մոտակայքում գտնվող Sophia Antipolis տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։Այս մասին հայտնում են  նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքին։

Ըստ աղբյուրի՝ ներկայում Sophia Antipolis-ը միավորում է շուրջ 2500 հեղինակավոր ընկերություններ՝ լինելով Եվրոպայում տեխնոլոգիական և գիտական համագործակցության խոշորագույն հարթակներից մեկը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել