Ուկրաինան հայտնում է Մոսկվայի մարզում գտնվող «Ռեզոնիտ» տեխնոպարկին հարվածելու մասին
 |azatutyun.am|
12:13 - 12 հունիսի, 2025

Ուկրաինան հայտնում է Մոսկվայի մարզում գտնվող «Ռեզոնիտ» տեխնոպարկին հարվածելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Մոսկվայի մարզում գտնվող ռազմարդյունաբերական օբյեկտի հարվածելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարք։ Ռոսավիացիան հայտնել է, որ Վնուկովո և Շերեմետևո օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հունիսի լույս 12-ի գիշերը պայթյուններ են գրանցվել Մոսկվայի մարզի Կլինսկի շրջանի Զուբովո գյուղում գտնվող «Ռեզոնիտ» տեխնոպարկի տարածքում։

«Դրա արտադրանքը լայնորեն օգտագործվում է բարձր տեխնոլոգիական զենքի և սարքավորումների արտադրության մեջ», - ասվում է ուկրաինական բանակի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել