armenpress.am: Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ Այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել էր, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի Ահմադաբադ օդանավակայանի մոտ թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Air India-ի՝ Լոնդոն թռչող ինքնաթիռը։
comment.count (0)