Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ |armenpress.am|
22:01 - 12 հունիսի, 2025

Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ շաբաթ Կանադայում մասնակցել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին և հույս ունի դրա շրջանակում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Զելենսկին ասուլիսում ասել է, որ նախատեսում է քննարկել Ուկրաինային շարունակական աջակցությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևի վերակառուցման ջանքերի համար հետագա ֆինանսավորման հարցն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։

«Հուսով եմ, որ մենք (Թրամփի հետ) զրույց կունենանք G7 գագաթնաժողովի շրջանակում: Եվ, հուսով եմ, որ եթե մինչ այդ որոշումներ չընդունվեն, ես կկարողանամ գոնե պատկերացում կազմել, թե որքան մոտ ենք մենք այդ որոշմանը»,–ասել է Զելենսկին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել