Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրում. Պեսկով |azatutyun.am|
13:06 - 13 հունիսի, 2025

Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրում. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահ Պուտինը ՊՆ-ի, Արտաքին հետախուզական ծառայության և ԱԳՆ-ի խողովակներով զեկույցներ է ստանում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին և առաջիկա ժամերին նախագահի հանձնարարությամբ հայտարարություն կհրապարակվի, որը կտարածվի նաև ՄԱԿ-ում։

Մոսկվան և Թեհրանը վերջերս ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։ 

Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել