Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:
Այսպես՝
- արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտիկուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելուվտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,
- արտադրամասի և պահեստային հատվածի պատերի,հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,
- բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպանցանց,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանմանսարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանիմակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
comment.count (0)