Ուկրաինայում ռուսական հարվածից F-16 է կործանվել, օդաչուն զոհվել է
 |azatutyun.am|
11:12 - 29 հունիսի, 2025

Ուկրաինայում ռուսական հարվածից F-16 է կործանվել, օդաչուն զոհվել է |azatutyun.am|

azatutyun.am: Անցած գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա 537 հրթիռ ու անօդաչու սարք է արձակել, կիրառվել են նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել հիմնականում Ուկրաինայի արևմտյան շրջանները, ավերածություններ են գրանցվել Լվովի, Պոլտավայի, Չերկասիի, Նիկոլաևի և Զապորոժիեի մարզերում։

Ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ գիշերային հարձակման ժամանակ զոհվել է F-16-ի օդաչու, իսկ ինքնաթիռը կործանվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել