ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները
 |factor.am|
18:09 - 30 հունիսի, 2025

ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները |factor.am|

factor.am: Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները։ Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշակի նավթամթերքի ներմուծման կամ փոխանցման արգելք, ռուսական բանկերի՝ SWIFT համակարգից անջատում և Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվական լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։

Նշվում է, որ քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ։

Պատժամիջոցները մտցվել են 2014 թվականին, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների 17 նոր փաթեթ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել