Այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու. Ազարյանը՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման մասին |news.am|
13:49 - 29 հուլիսի, 2019

Այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու. Ազարյանը՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման մասին |news.am|

news.am։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նման է հաշվեհարդարի։ Նման կարծիք  հայտնեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։

Վերջինս, հիշեցնենք այն դատավորն է, որն առաջին անգամ կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։

«Այն, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, ինձ ասել և ասում են սովորական մարդիկ, այսինքն անկողմնակալ դիտորդները»,–ասաց նա։

Ըստ Ազարյանի՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունների կասեցումը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս դատավորների նկատմամբ ևս ճնշումներ լինեն։
«Չեմ կասկածում, որ այդպես է լինելու, իրենք այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու»,–ասաց նա։

Հարցին, կարելի՞ է արձանագրել, որ ԲԴԽ–ն այսօր ի զորու չէ ապահովելու դատավորների անկախությունը, դատավոր Ազարյանը պատասախնեց, որ այդ մասին վաղ է խոսելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել