ՀՅ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցել է մոտ 2400 մարդ․ Իրազեկ քաղաքացիների միավորում
18:01 - 23 մայիսի, 2019

ՀՅ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցել է մոտ 2400 մարդ․ Իրազեկ քաղաքացիների միավորում

Այսօր՝ մայիսի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում ՀՅ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին ժամը 19։30-ի դրությամբ մասնակցել է մոտ 2400 մարդ։ Այս մասին հայտնում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն՝ Ֆեյսբուքի էջում։

Հաշվարկը կատարվել է աերոֆոտոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի մեթոդով, ասված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել