«Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը մարվել է
10:59 - 25 հոկտեմբերի, 2019

«Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 06:50-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 12 փրկարար ծառայող և ազատ հերթափոխից 16 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ 13:02-ին: Մոտ 1 հա անտառածածկ տարածքում այրվել է մոտ 95 ծառ և մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 9 աշխատակից:

Ժամը 22:25-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել