Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի |lragir.am|
08:56 - 19 հոկտեմբերի, 2019

Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։

Պարոն Սահակյան, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հետ կապված հանրային լսումներ էին կազմակերպվել խորհրդանում։ Ի՞նչ փոփոխություններ եք դուք ակնկալում։

Մենք ակնկալում ենք փոփոխություններ, որոնց կյանքի կոչումը անհնար կդարձնի հին քաղաքական ու կուսակցական համակարգի, քաղաքական ավանդույթների գոյության հնարավորությունը և նախադրյալներ կստեղծի նորի ստեղծման ու ամրապնդման համար։ Արդյո՞ք այդպիսին կլինեն առաջարկվող փոփոխությունները, թե ոչ, կարելի կլինի գնահատել, երբ հստակ նկարագրվի, թե ինչ քաղաքական ու կուսակցական համակարգ ենք ուզում ստեղծել և նկարագրվեն այն տեսանելի մեխանիզմները, որոնք հնից նորին անցումը կարող են իրականություն դարձնել։

Գործնականում, մեր պատկերացումներով, ապագայի այդ պատկերը նկարագրելու դեպքում մենք կտեսնենք, որ փոփոխությունները պետք է զուգակցվեն նաև Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, ԱԺ կանոնակարգ օրենքի և այլ իրավական ակտերում փոփոխությունների հետ։ Եթե նախաձեռնողները ունեն այդ պատկերը, ապա պետք է անպայման հրապարակեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք այսօրվա առաջարկած փոփոխությունները կհանգեցնեն այդ նոր համակարգին, թե՝ ոչ։

Եթե չկա այդ պատկերը, ապա մենք այսօր մի կասկածելի արդյունքներով գործընթացի մասնակից ենք։ Ուշադրություն դարձրեք, որ ես հնարավոր արդյունքներին լավ կամ վատ գնահատականը չեմ տալիս, այլ ուղղակի ինձ համար անհասկանալի է այդպիսի փոփոխությունների ձգտումը։

Մասնավորապես խոսվում է կուսակցությունների ֆինանսավորման փոփոխության անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ նոր օրենքը հնարավորություն կտա փողը փոխարինել գաղափարին։

Կուսակցությունների ֆինանսավորման և դրա վերահսկողության գործիքակազմը մեզ մոտ իդեալական չէ։ Միաժամանակ, իդեալական կարգավորումներ գոյություն չունեն և ցանկացած կարգավորում հնարավոր է շրջանցել։

Վերահսկողության առումով ընդամենը պետք է քաղաքական կամք, որպեսզի իրավունքի չարաշահումները բացառվեն։ Բայց այստեղ խոսքն ավելի շատ ֆինանսական որոշակի կարգավորումների միջոցով հարուստ կամ մեզ մոտ գոյություն ունեցած օլիգարխիկ կուսակցությունների և նորաստեղծ, փող չունեցող, բայց գաղափարապես հարուստ կուսակցությունների հնարավորությունների հնարավորինս հավասարեցման մասին է։

Ճիշտ, գործուն կարգավորումների ընդունման դեպքում հնարավոր է հասնել նրան, որ գաղափարները քաղաքացիներին հասցնելու համար կուսակցությունների տնօրինած փողի քանակը էական հանգամանք չլինի և պայքարը քսակների պայքարից վերածվի գաղափարների պայքարի։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել