ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 28-րդ շաբաթն անընդմեջ մայիսի 25-ին տեղի է ունենում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:
Մի քանի հարյուր ցուցարարներ քայլերթ են իրականացնում Փարիզի կենտրոնական փողոցներով: Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգումներ են իրականացնում ցուցարարների շրջանում, ձերբակալել են 64 մարդու:
Տեղեկություններ բախումների մասին չկան:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:
comment.count (0)