ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում մասնակցում է տարբեր հավաքների. Արծրուն Հովհաննիսյանը` Աշոտ Փաշինյանի Երևան տեղափոխման լուրերի մասին

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով սոցցանցերում հայտնված այն տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Նուբարաշեն։

Արձագանքելով սրան՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.«ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն