Առաքել Մովսիսյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |news.am|
14:25 - 04 փետրվարի, 2020

Առաքել Մովսիսյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |news.am|

news.am:  ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։

Նա ասաց, որ Առաջին ատյանի դատարան բողոքարկել էին Դավիթ Մովսիսյանին ձերբակալելու որոշման դեմ․ «Քանի որ Քննչական կոմիտեն արդեն նաեւ կալանավորման միջնորդություն է ներկայացրել, դատարանը 2 միջնորդությունները միասին կքննի»։


Պաշտպանն ասաց, որ միջնորդությունները քննվում են երեկվանից, հիմա դատարանը խորհրդակցական սենյակում է։

Նշենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հայտնեց, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել