shantnews.am: Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրին, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
3 ժամ անց Հայրապետյանը դուրս է եկել և հայտարարել, որ իր մոտ անօրինական զենք չի հայտնաբերվել:
Նրա խոսքով` ինքն ունի օրինական 3 զենք, որից երկուսը որսորդական է: Ցանկացել են իր ավտոմեքենան խուզարկել, ինչի համաձայնությունը ինքը չի տվել: Հայրապետյանը նաև պնդել է, որ ՀՖՖ-ն իրեն գումար է պարտք:
«Իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ, ինձ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բայց ոչ դրա»,- ասել է Հայապետյանը:
Ամրամ Մակինյանն ասել է, որ Հայրապետյանի մեքենան անօրինական է պահվում 6-րդ վարչությունում: Պատրաստվում են դատախազություն հայց ներկայացնել:
comment.count (0)