armtimes.com: Օրական քանի՞ ժամ պետք է աշխատեն մանկապարտեզների դաստիարակները, դայակները, եւ ինչպե՞ս կազմակերպել նրանց հանգստի ժամը, երբ հաստատությունից դուրս գալ չի կարելի:
Հայաստանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատաժամանակի եւ հանգստի հարցը դեռեւս կարգավորված չէ: Ու այդ իրավիճակում մի դեպքում խախտվում են աշխատանքային իրավունքներ, մյուս դեպքում՝ անվտանգությունից ելնելով երեխաներին միայնակ թողնել չի կարելի:
Երեւանի մանկապարտեզներից մեկի դաստիարակը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, դժգոհեց, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոլորտն անտեսված է: Ինչպես պատմեց աշխատակիցը, ամեն օր աշխատում են 9 ժամ՝ 8.30-17.30, վարձատրվում մեկ դրույքաչափի համար, փաստացի չունեն հանգստի ժամ եւ շարունակ պետք է ուշադիր լինեն երեխաների նկատմամբ:
Ընդմիջումն այսպես են անցկացնում. քանի որ չեն կարող օգտվել մանկապարտեզում երեխաների համար պատրաստվածից, տնից ուտելիք են բերում, այնպիսի բան, որը չի փչանում, կամ լավագույն դեպքում թույլտվություն են վերցնում տնօրինությունից, վազում մոտակա խանութ: Գնածն ուտում են երեխաների քնի ժամին, միեւնույն ժամանակ հետեւում փոքրիկներին: Ավելի հաճախ, ըստ նրա, ուղղակի սուրճ են հասցնում խմել:
«Երեխաներին մենակ թողելու փաստը բացառված է, նույնիսկ քնի ժամին, բայց դրա դիմաց չվարձատրվելը չեմ կարծում, թե խելամիտ է»,- նշեց աշխատակիցը՝ հավելելով, որ ստացվում է, որ չեն օգտագործում իրենց ազատ ժամանակն այնպես, ինչպես հարմար է, 9 ժամ գտնվում են աշխատավայրում եւ հավելյալ չեն վճարվում: Դաստիարակը նշեց, որ ստանում է 94.000 դրամ աշխատավարձ:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ ծնողը, երեխաներն ունեն իրավունքներ, իսկ աշխատակիցները՝ միայն պարտականություններ:
Իրենց խմբում 33-34 երեխայի խնամում է 1 դայակ եւ 1 դաստիարակ:
Մանկապարտեզի աշխատակիցը դժգոհեց, որ այս պայմաններում աշխատելը շատ բարդ է, պատասխանատու են յուրաքանչյուր երեխայի կյանքի եւ առողջության համար: Տուն հասնելուց հետո են միայն հասկանում, թե ինչքան գերհոգնած են. «Ես ինքս չգիտեմ, թե մենք ինչպես ենք ամենը կազմակերպում»: Նա նաեւ նշում է՝ այսքան աշխատանքի հետ մեկտեղ երբեք պարգեւավճարներ չեն ստանում:
Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենց պահանջը նորմալ է, մինչդեռ իրենց լսելու ցանկություն չկա:
Նա հավաստիացրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վաղուց տեղյակ է այս խնդրին: Երբ Երեւանի ավագանու անդամ էր, մի քանի անգամ նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատակիցների հետ հարցի վերաբերյալ խոսել է, նշել, որ խնդիրը պետք է լուծվի:
Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ դրույքաչափից ավելի աշխատելը կարող է հարթվել գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված պայմանագրով: Որոշ դեպքերում գործատուից պետք է պահանջել, որ այն վերանայվի եւ հստակ լինեն թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի ժամերը: Ըստ այդմ՝ կարող են կարգավորել ներքին հարաբերությունները, միմյանց հետ համաձայնեցնել՝ ինչպես կազմակերպել ընդմիջումն ու աշխատանքը, քանի որ 1 դրույքը 8 ժամ է, իսկ 9-ը եւ ավելի աշխատաժամանակն արդեն համարվում է 1.5 դրույք:
Մակյանի խոսքով՝ եթե մարդը 1 դրույքից ավելի չի ցանկանում աշխատել, այդ վայրում 2 դաստիարակ եւ 2 դայակ կարող են աշխատել: Եթե ցանկանում է, իր աշխատավարձն ավելի բարձր պետք է լինի:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)