Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ և խոսեց Սահմանադրական դատարանի անդամների երկար պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին։

«Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ եթե այսօր Սահմանադրության փոփոխություն չլինի, ապա Հրայր Թովմասյանը Սահմանադրական նախագահի պաշտոնում կմնա մինչև 2035-ը։ «Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Սահմանադրական դատարանի անդամներին կոչ արեց հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլորին՝ միասին կամ առանձին-առանձին։ «Սահմանադրությունն է ժողովրդի համար, և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով