Կանադայում խոցված Boeing 737-ի հարցով դատական հայց է ներկայացվել Իրանի դեմ. հայցվորը 1,1 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում |tert.am|

tert.am: Կանադական Տորոնտո քաղաքի դատարաններից մեկում Իրանի դեմ հայց է ներկայացվել: Այն վերաբերում է Թեհրանում ուկրաինական Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի խոցմանը:

Ինչպես գրում է Reuters-ը, հայցվորն Իրանից 1,1 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում: Հատկանշական է, որ հայցվորն անանուն է և ներկայանում է որպես ավիաաղետի զոհերից մեկի մոտ բարեկամ:

Հայցում նշվում է, որ Իրանի իշխանությունները, հարվածելով օդանավին, միտումնավոր ահաբեկչական գործողություն են իրագործել:

Հայցը ներկայացվել է ընդդեմ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և մի շարք այլ պաշտոնյաների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով