tert.am: ԱԺ–ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Վերջինս, անդրադառնալով հարցին՝ ինչպես է կազմակերպվում նախարարության աշխատանքներն այն պարագայում, երբ ազատված են նախարարի 2 տեղակալները, իսկ մեկը՝ Գևորգ Լոռեցյանը կալանավորված է, Հարությունյանը պատասխանեց՝ ջանք չեն խնայում՝ նախարարության աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու համար։
Իսկ ինչ վերաբերում է նոր տեղակալներ նշանակելուն, նախարար Հարությունյանն ասաց՝ «ԿԳՄՍ նախարարի տեղակալների նշանակումը պետք է լինի մտածված՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»։
comment.count (0)