Երևանի վթարային շենքերից մեկի բնակիչները նոր բնակարաններ կստանան
05:58 - 07 հունիսի, 2019

Երևանի վթարային շենքերից մեկի բնակիչները նոր բնակարաններ կստանան

Երևանի Արցախի 8 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը մոտենում է իր հաջող հանգուցալուծմանը․ 81 ընտանիքի մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ամիսներ տևած բանակցություններից հետո քաղաքապետարանն ու շենքի բնակիչները համաձայնեցրել են տեղափոխմանը վերաբերող վերջնական առաջարկները, բոլոր նախագծերը պատրաստ են:

Նոր տրամադրվող բնակարանները լինելու են վերանորոգված, կահավորված ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

Կարապետյանը հայտնել է, որ հերթի մեջ է Արցախի 10-ում գտնվող վթարային շենքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել