Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|
14:31 - 17 փետրվարի, 2020

Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

factor.am: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, այսպես թե այնպես, ՍԴ-ն կաթվածահար իրավիճակում է: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի աշխատանքը կաթվածահար չի լինի, երբ հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն և դատավորների լիազորությունները կասեցվեն:

«Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան: Մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս: Ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ: Բացի այդ՝ այն նախագիծը, որ մենք դրել ենք ժողովրդի սեղանին, նախատեսում է, որ ՍԴ-ի մասին օրենքը հրատապ կարգով պետք է ենթարկվի փոփոխության, և ՍԴ անդամներ պետք է ընտրվեն արտակարգ ռեժիմով: Այս պահին մենք ունենք ՍԴ երկու դատավոր, իսկ բնականոն գործընթաց ապահովելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն հինգ դատավոր»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել