aysor.am: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքում՝ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել», - լրագրողներին ասաց Թոխյանը՝ նկատելով, որ Միրզոյանն իր ուսանողն է եղել:
Դիտարկմանը, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանն ասաց.
«Ոչ»:
Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանն ասաց.
«Ես իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»:
comment.count (0)