ԵՄ-ը Հայաստանին բացառել է օֆշորային գոտու «մոխրագույն» ցուցակից |news.am|

news.am: Եվրամիության Խորհուրդը վերանայել է իրավասությունների ցուցակը, որոնք չեն համագործակցում ԵՄ-ի հետ հարկման հարցերով:

ԵՄ-ը Հայաստանին բացառել է օֆշորային գոտու «մոխրագույն» ցուցակից: 15 այլ երկրների հետ Հայաստանին հաջողվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ մինչեւ սահմանված ժամկետը հարկային կառավարման սկզբունքներին համապատասխանելու համար:

Միեւնույն ժամանակ, Կայմանյան կղզիները, Պալաուն, Պանաման եւ Սեյշելյան կղզիները ներառվել են հարկային իրավասություններին չհամապատասխանող ցուցակում, այսինքն՝ օֆշորային գոտու ցուցակում: Այդ իրավասությունները չեն իրականացրել հարկային բարեփոխումներ սահմանված ժամկետում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով