Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգեւատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու եւ սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսեւորելու եւ ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի նկատմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
comment.count (0)