Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապերատական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
«Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող Ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով», – նշված է ՀԿԵ տարածած հաղորդագրությունում:
comment.count (0)