Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկացրեց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Բողոքը քննվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ:

Նա ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: 3 օր անց նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Գեւորգ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով